26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 7, 2017

Հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն իրանագետ Արտյոմ Տոնոյանը և տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ նախօրեին ԻԻՀ-ում տեղի ունեցած ահաբեկչությունները. սպասվող տարածաշրջանային զարգացումներ:

Սերժ Սարգսյանը ՀՌԱՀ անդամներ է նշանակել

Սերժ Սարգսյանի հրամանագրերը ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել` Վլադիմիր ՕՀԱՆՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի, Դավիթ ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ […]

Մայիսի 26-ից հունիսի 1-ը մայրաքաղաքում ծնվել է 401 երեխա

  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 401 երեխա՝ 213 տղա, 188 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40399 քաղաքացի: 

«Ներդրումները 9 միլիարդ դրամով պակասել են»

2017-իառաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներդրումները 9 միլիարդ դրամով պակասել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ «Մենք ունենք կապիտալի արտահոսք, և զարմանալին այն է, որ դա Ռուսաստանի Դաշնության հետ է կապված»,-  նշեց տնտեսագետը՝ ընդգծելով՝ ապրիլին ներդրումների ծավալը կազմել է 109 միլիարդ դրամ՝ 5 միլիարդով ավելի, քան մեկ տարի […]

Գայանե Սողոմոնյանին կփոխարինի Աննա Ստեփանյանը

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Ստեփանյանը: Քաղաքապետարանից  հայտնում են, որ հիմք ընդունելով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ աշխատակազմի հանրակրթության վարչության պետ է նշանակվել Աննա Համլետի Ստեփանյանը: Հիշեցնենք, որ նախօրեին այդ պաշտոնից ազատվել է Գայանե Սողոմոնյանը, ով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի […]

Նոր պատերազմը ինքնասպանություն է

Այցելելով Արցախ՝ հասկանալի դարձավ, որ ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ մեկին, Հայաստանի և Ադրբեջանի համար նոր պատերազմը ինքնասպանություն է։ Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ինչու՞ է Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում» թեմայով բանավեճի ժամանակ ասաց Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը։ Նա նշեց, որ լայնածավալ պատերազմ ոչ ոքի պետք չէ, […]

Մինսկի խումբը քանի՞ անգամ եկավ. գեներալը հույս չի դնում

«Հիմա շատ նորմալ է, հունձի քաղ է սկսվել, խաղանդ է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ խոսելով սահմանում տիրող իրավիճակից: «Պատերազմը, 24 ժամ է, գնում, է չհայտարարված պատերազմ է, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սպասվող այցին, Մանվել Գրիգորյանն ասաց. «Մինսկի խումբը քանի՞ անգամ եկավ, ակնկալիքը […]

Ֆորսմաժոր բացառել չի կարելի, այն էլ այս մեր վիճակում. Ռուստամյանն՝ Օհանյանից

«Խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները»,-Henaran.am-ի հարցին, թե Սեյրան Օհանյանը, մյուս ընդդիմադիրներն էլ հայտարարում են, որ ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել, և իշխանափոխությունն էլ անհնար չէ, պատասխանեց  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Շատ խելացի հայտարարություն են կատարել ընդդիմադիրները, որովհետև ֆորսմաժոր բացառել չի կարելի, այն էլ այս մեր վիճակում», -հավելեց պատգամավորը: Հարցին, թե տեսնում է իշխանափոխության անհրաժեշտություն, […]

Օրենքն ընդունելուց հետո իմ ծխելը չեք տեսնի. Ալիկ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը թեև ծխում է, սակայն ասում է, որ եթե համապատասխան օրենք ընդունվի, որը կարգելի ծխելը հասարակական վայրերում, ապա իրեն ծխելուց չեն տեսնի: «Ես դա անհաջողություն չեմ համարում, ու մոլի ծխող չեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Նա նկատեց, որ ծխախոտի թանկացումը ծխելու դեմ պայքարի արդյունավետ պայքար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի