27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր պատերազմը ինքնասպանություն է

Այցելելով Արցախ՝ հասկանալի դարձավ, որ ստատուս քվոն ձեռնտու չէ ոչ մեկին, Հայաստանի և Ադրբեջանի համար նոր պատերազմը ինքնասպանություն է։ Այդ մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ինչու՞ է Միջազգային ճգնաժամային խումբը կանխատեսում պատերազմի վտանգ ԼՂ հակամարտության գոտում» թեմայով բանավեճի ժամանակ ասաց Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը։

Նա նշեց, որ լայնածավալ պատերազմ ոչ ոքի պետք չէ, կողմերի իշխանությունները հասկանում են, որ այն կործանարար է եւ մեծ թվով զոհերի կհանգեցնի։

«Չնայած պատերազմից ցանկանում են խուսափել, երկու կողմերի շփման գծում բացակայում են մեխանիզմները, որոնք կարող էին կանխել միջադեպերն ու լարվածությունը ցածր եւ միջին մակարդակներում։ Պատահական չէ, որ Հայաստանի նախագահն ապրիլյան պատերազմից հետո առաջինը համանախագահներին հայտարարեց հետաքննության եւ մոնիթորինգի մեխանիզմներ ստեղծելու մասին»,- ասաց նա։ Բանախոսի կարծիքով՝ միջազգային հանրության համար կարեւոր է ցույց տալ, թե որքան կարեւոր է իրավիճակը, որպեսզի նրանք միանան գործընթացին եւ կարողանան ազդել դրա վրա։

Բանավեճի մյուս բանախոս, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանն էլ նշեց, որ նորություն չէ հավանական պատերազմի վտանգը, կողմերը զինվում են բանակցությունների և երկխոսության բացակայության պայմաններում։

Բանավեճին ներկա քաղաքագետ «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ կարծիք հայտնեց, որ ապրիլյան քառօրյայից հետո պատերազմի սպառնալիքը նվազել է և լայնածավալ պատերազմ չի լինի։

«Ապրիլյան իրադարձությունները ցայտուն կերպով ցույց տվեցին, որ թեժացում տեղի է ունենում, իսկ պատերազմ` ոչ։ Չեմ կարծում, որ հնարավոր է ինքնաբուխ պատերազմը: Բոլոր թեժացումներն ու լարվածությունները տրամաբանություն ունեն եւ մայրաքաղաքներից են ղեկավարվում: Սա Սոմալին եւ նույնիսկ առաջին արշավանքի Չեչնիան չէ: Հրաման է հարկավոր: Զորքերը ենթարկվում են քաղաքական ղեկավարությանը: Կարծում եմ, որ ապրիլից հետո պատերազմի սպառնալիքը ավելի է փոքրացել, քան մինչեւ ապրիլյան պատերազմը»,- ասաց նա։

 

18922043_1044778735653670_7036858550718824881_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ