21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտարարագրերում ներկայացված են որպես բոմժ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին նախագծի քննարկման ժամանակ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մասին, որը գործում է 2012 թվականի հունվարի 9-ից։ «Հիմա հարց եմ ուզում տալ՝ ձեզնից որևէ մեկը հիշո՞ւմ է որևէ դեպք, երբ այս հանձնաժողովը շահերի բախման կամ ունեցվածքի ոչ համապատասխանության դեպքում որևէ խնդիր բարձրացրած լինի»,-ասաց նա՝ դիմելով խորհրդարանին։

Պատգամավորը նկատեց՝  ՀՀ-ում շատերի համար պաշտոնը հարստացման հիմնական «ֆորմուլան է», և քանի դեռ այդպես է, լինելու են կեղծ հայտարարագրեր․ «Որտեղ անձը որոշ դեպքերում ներկայացված է որպես բոմժ, բայց իրականում մենք տեսնում ենք նրա ռեալ ունեցվածքը»,-ասաց նա՝ նկատելով, որ հանձնաժողովը օրենքով իրեն տրված գործառույթները չի կատարել։ Զոհրաբյանը հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկը մնում է ուժի մեջ «ընդդիմությունը պիտի իրավունք ունենա առաջադրելու թեկնածու»։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ