04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարևորը շփումներն են. Էդվարդ Միլիտոնյան

Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տանը մեկնարկեց երիտասարդ գրողների համաժողովը: Ինչպես իր խոսքում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլտոնյանը համաժողովին մասնակցում են երիտասարդ գրողներ՝ Հայաստանից և Արցախից:

ՀԳՄ նախագահի փոխանցմամբ հրավիրված են եղել նաև արտերկրում հայերենով ստեղծագործող երիտասարդ գրողներ: «Սա երիտասարդ գրողների հերթական խորհրդակցությունն է: Ամեն տարի հունիսի առաջին տասնօրյակին մենք կազմակերպում ենք նման խորհրդակցություն, որին մասնակցում են միչև 35 տարեկան գրողներ, գրականագետներ, թարգմանիչներ: Նաև ավագ սերնդի գրողներ, որոնք իրենց կենսափորձով կիսվում են երիտասարդների հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Միլիտոնյանը շեշտը դնում է գրական շփումների կարևորության վրա: Նա նշում է, որ երիտասարդ գրողների համար ստեղծվել է դաշտ, որտեղ նրանք ներկայանում են:

«Գրողների միությունում ունենք երկու մրցանակաբաշխություն երիտասարդ գրողների համար: Մինչև սեպտեմբերի մեկը նրանք կարող են իրենց ստեղծագործությունները հանձնել: Սեպտեմբերին կամփոփվեն արդյունքները և մրցանակներ կհանձնենք»,-ասաց ՀԳՄ նախագահը:

ՀԳՄ նախագահը երիտասարդներին լավ լուր հայտեց.«Այստեղ նաև դիսկոտեկա ունենք, կարող եք պարել, կիսամթի մեջ բարձրաձայն կարդալ Ձեր գործերը ու փոխանակվել իրար հետ մտքերով»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ