21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Որ հարևաններին հարցնենք՝ ով է էս մարդը, ասեն՝ սուրբ է»

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ հանձնաժողովի անդամները պետք է տիրապետեն բազմաթիվ բաների, եթե գրոտեսկի վերածենք, ասում ենք՝ գերազանց պետք է ավարտած լինեն Օքսֆորդը, Քեմբրիջը, բոլոր օրենքները պետք է շատ լավ իմանան, լինեն հրեշտակային անձնավորություններ, որ գնանք, հարևաններին հարցնենք՝ ով է էս մարդը, ասեն՝ սուրբ է էս մարդը»։ Ըստ նրա՝ մյուս կարևոր հարցն այն է, թե արդյոք այս մարմինն իսկապես ունենալու է քաղաքական կամք պայքարելու համար:

 «Որովհետև էդ հրեշտակը կարող է հակակոռուպցիոն մարմնի անդամի աթոռին նստել և 5-6 տարի հրեշտակի նման թևածել Հայաստանի կոռումպացված պետական համակարգի վրա և հրեշտակի կանխավարկածով որևէ մեկին նեղություն չպատճառել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ընդդիմադիրները ևս պիտի ներկայացված լինեն այս մարմնում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ