12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Կոռուպցիայի կանխարգելման» մարմինը կասկածների դեպքում կդիմի դատախազին

Ազգային ժողովը քննարկման դրեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագիծը: Նախագծով նախատեսվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծել կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանման գործառույթը:

Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այս մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ:

Մարմինն իրականացնելու է պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգում, իրականացնի ազդարարման վարույթի հետ կապված գործիքակազմ, իրավասու է լինելու կասկածների դեպքում տեղեկությունը տրամադրելու Գլխավոր դատախազությունը, սակայն քննչական գործառույթներ չի ունենալու:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ