13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Դրսից եկած հյուրերի հետ էի. Ալեքսանյանը՝ «Զապի» հետ հանդիպման լուրերից (տեսանյութ)

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ օրերս հանդիպել է «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանին: «Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ալեքսանյանը: Հարցին, թե արդյոք ինքը երեկ «Մարիոթի» սրճարանում չի եղել՝ Ալեքսանյանն ասաց. «Սրճարանում եղել եմ, բայց դրսից եկած հյուրերի հետ»: Ալեքսանյանը նաև պնդեց, թե ինքը սրճարանում չի նկատել «Զապ»: Ըստ մամուլի՝ նախորդ օրը կեսգիշերին «Մարիոթի» արճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը և «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ