22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սուրբ Հարություն եկեղեցի

Այգեստան (Քոչբեկ) գյուղը գտնվում է Հադրութի շրջանի հարավ-արևելյան մասում։

Որոշ աղբյուրների համաձայն՝ գյուղը հիմնադրվել է 17-րդ դարի երկրորդ կեսին, երբ այստեղ են տեղափոխվել երեք ընտանիք Խաչենի իշխանությունից և 2 ընտանիք Հադրութից։

19-րդ դարի վերջերին գյուղում կար 25 տուն, 135 բնակիչ։

1960-1969 թվականներին Քոչբեկից բնակիչները տեղափոխվել են մոտ 2 կիլոմետր դեպի հարավ-արևելք ավելի հարթավայրային նպաստավոր տարածք և հիմնադրել ներկայիս գյուղը։

Արցախյան ազատագրական շարժման ժամանակ գյուղում տեղակայվել էին ԽՍՀՄ ներքին գործերի զորքերի ստորաբաժանումները։

1991 թվականի դեկտեմբերին նրանց հեռանալուց հետո, ադրբեջանական մեծաքանակ զորքերը զրահատեխնիկայի օգնությամբ գրավեցին գյուղի մի հատվածը և հրկիզեցին։

1992 թվականի հունվարի 9 ին գյուղն ամբողջությամբ գրավելու նրանց փորձն ավարտվեց անհաջողությամբ և կրելով մեծ կորուստներ նրանք հետ շպրտվեցին ելման դիրքեր։

Պատերազմից հետո գյուղը վերականգնվել է և վերանվանվել Այգեստան;

Գյուղի եկեղեցին՝ Սուրբ Հարություն, գտնվում է Հին Քոչբեկ գյուղատեղիում։

Այն կառուցվել է 1741 թվականին։

Շինարարական արձանագրությունը պահպանվել է մուտքի բարավորին․

«Յիշատակ է Սուրբ Յարութեան եկեղեցիս Մէլիք Եկանին կողագից Կոզալին, որդի Արամբէկին, Իսայիբեկին:

Թվին ՌՃՂ շինվեցաւ. օվ կարթա՝ Աստուած ողորմի ասի: Հայր»

Միանավ բազիլիկ է, արևելյան կողմում կիսաշրջանաձւ խորանով, որի հյուսիսային կողմում գտնվում է միակ ավանդատունը։

Կառուցված է հիմնականում կոպտատաշ քարերից, մուտքի եզրամասերը, բարավորը, կամարները՝ սրբատաշ կրաքարից։

Մուտքը բացվում է հարավային կողմից։

Լուսավորությունը ստանում է արևելյան, հարավային և արևմտյան կողմերից բացվող մեկական պատուհաններից։

Ներքուստ թաղածածկ է, արտաքուստ ունի երկթեք տանիք։

Տեղանքի թեքության պատճառով հյուսիսային պատն ամբողջությամբ և արևմտյան պատի մի հատվածը գտնվում են հողի մեջ։

Եկեղեցու շուրջը փռված է հին գերեզմանատունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ