Հո՞ խայտառակչի չենք. գեներալը՝ իշխանափոխությունից ու Սեյրան Օհանյանից (տեսանյութ)
«Էլի բա՞ն է արել»,-այսօր Ազգային ժողովում արձագանքելով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հարցազրույցի շուրջ լրագրողների հարցերին՝ նկատեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Հիշեցնենք, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե պայքարը շարունակվելու է, և որ ֆորսմաժորային իրավիճակներ են հնարավոր երկրում: Սեյրան Սարոյանը, սակայն, այս ելույթից տեղյակ չէ՝ «Թողեք, ես իմ ցավով տապակվեմ էլի»:
Հարցին, թե հնարավոր է, որ իշխանափոխություն լինի, նա պատասխանեց. «Չի լինի, որովհետև մեր ժողովուրդը հեղափոխական չէ»: Այդ դեպքում ինչո՞ւ է գեներալի մարտական ընկերը նման հայտարարություն անում․ «Դե ասում է էլի»,-նետեց։
-Միգուցե աջակցի Սեյրան Օհանյանին որևէ կերպ։
-Ես իշխանության մեջ եմ այ մարդ, տենց բան ո՞ց կլինի, հո խայտառակչի չենք:
Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանիի» առաջնորդ Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնվելիք ազգային դիմադրության ճակատին. «Հա, գավռոշը հեսա իշխանափոխություն կանի»:
Հարցին, թե իշխանափոխության կարիք կա երկրում, գեներալը նշեց. «Իհարկե չկա, դուք չե՞ք տենում, որ չկա, հիմա ով ինչ ուզում է, ասում է»:
https://www.youtube.com/watch?v=jGJRmyk6qY0