21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերիների հարցով որոշել են ակտիվանալ. Հրապարակ

Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում, սակայն մասամբ ՀՀ իշխանությունների, մասամբ գերիների ընտանիքների խնդրանքով ձեռնպահ են մնացել, իբրեւ թե չվնասելու համար, իբրեւ ՀՀ իշխանությունը զբաղվում Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին:

Նախորդ օրը մոտ 3 տասնյակ ՀԿ-ներ նամակ էին հասցեագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին ՝ խնդրելով «վճռական քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար»: Երեկ էլ գործարարի որդին էր հարցազրույց տվել CNN-ին` Քրիստիան Ամանպուրին։ Ասել է, որ երկար ժամանակ լուր չեն ունեցել հորից, շաբաթ օրը նա կապվել է քրոջ հետ եւ ասել, որ իրեն մեկուսացրել են եւ օրվա մեջ միայն ճնշումն են չափում»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ