27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց

20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադաձան խորհրդարան, և ԱԺ մեծամասնությունը հայտարարեց, թե հաշվի առնելով, որ քննարկվող հարցերից ոմանք հանրային հնչեղություն ունեն, ՀՀԿ-ն ընդդիմության առաջարկին ընդառաջում է: «Նկատի ունեցանք, որ իրոք հանրային հնչեղության հարցեր են, ընդ որում, ունեինք համապատասխան քվորումը, բայց մենք չենք ուզում նման քննարկումը շրջացնել, համենայն դեպս, վարչապետը մեծահոգաբար ընդառաջեց, որովհետև իրենց նախաձեռնությունն է: Ժամերի քանակի հարցում եկանք ընդհանուր համաձայնության»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, թե առաջարկում են հետևյալ աշխատանքային ժամակացույցը. առաջին հարցը՝  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի առաջին ընթերցման քննարկման տևողությունը՝ 4 ժամ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 60 րոպե, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը՝ 3,5 ժամ, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի նախագծի համար տրվեց 3,5 ժամ:

Չնայած այս ժամանակացույցը ընդունվեց, սակայն «Ելքը» դժգոհ մնաց: 

Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին հարցով դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. «Արագ-արագ ընդունելու կարիքը չենք հասկանում: Մենք քննարկո՞ւմ ենք, թե՞ ուղղակի քվեարկում ենք, եթե այդպես է, ուրեմն, թող կառավարությունը միանգամից բերի քվեարկության, ինչո՞ւ է կառավարությունը շարունակաբար այս ոճի մեջ աշխատում»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նիստի ժամանակահատվածը երկարեցվեց, սրանք նաև գլխադասային հանձնաժողովներում են քննարկվել, իսկ քննարկումից հետո դեռ երկրորդ ընթերցում է լինելու:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե պատկերացում կազմելու համար նույնիսկ վերնագիր կարդալն է բավարար, սակայն իրենք ոչ թե ուղղակի պատկերացում են ուզում կազմել,այլ ուզում են հարցի բովանդակությունն իմանալ, որպեսզի հանրությունն էլ իմանա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց, որ ժամանակը բավարար կլինի քննարկման համար:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Գորիգիսյանն էլ ընդգծեց, որ չի կարելի նման ռեժիմով քննարկել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ