27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելքն» ու «Ծառուկյանը» մտահոգ էին. 20 րոպե ընդմիջեցին

ԱԺ-ն արտահերթ նիստի մեկնարկից քիչ անց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Պատճառը օրակարգի հաստատման խնդիրն էր, քանի որ ընդդիմությունը ՝ «Ելք դաշինքը» և «Ծառուկյան դաշինքը» դեմ էին որոշ նախագծերի հաստատման համար տրված ժամանակին: Նախ վարման կարգով ձայն խնդրեց «Ելք»  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նշեց, թե մտահոգված են «այս ոճի կապակցությամբ»:  «Քիչ չի, որ հանրային քննարկում չի եղել, հիմա էլ այսքան կարճ ժամանակ է սահմանված: Մենք առաջարկում ենք երկուսի դեպքում էլ 5 ժամ սահմանել»,-ասաց նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս իր մտահոգությունը հայտնեց:

«Ինչ մնացել է չմասնավորեցվածին, օտարում եք, երբ պոտենցիալ գնորդներ էլ չկան, բյուջեն լցնելու համար եք անում և 90 րոպեում ուզում եք սղացնել»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե տեղյակ են՝ իրականում ինչ պատվերով է արվում համայնքների խոշորացման ծրագիրը, ապա նշեց, թե իր ձեռքի տակ են համայնքների ղեկավարների դեմ դիմումները՝ կնիքներով, իսկ ծրագրին դեմ է նաև հանրությունը:

 ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայնեց՝ քննարկվող բոլոր հարցերն էլ լուրջ հանրային հնչեղություն ունեցող հարցեր են: «Մեկ ժամ ավելի քննարկումը որևէ բան չի հանգի»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց ուղղակի քվեարկության դնել հարցը: «Այսօր իրականացնում ենք բովանդակային քննարկումներ, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, առաջարկվում է 2 ժամ, կդնենք քվեարկության, կքվեարկենք կհասկանանք»,-ասաց նա: Արա Բաբլոյանը նշեց, թե ընդամնեը պետք է տվյալ ժամանակը պետք է օգտագործել բուն խնդրի քննարկման համար և ոչ թե ընդլայնվելու: Մինչ քննարկման ռեժիմը կդրվեր քվեարկության՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ