23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը

«Փաստը»  գրում է, որ միջազգային իրավապաշտպան կառույցները մեկը մյուսի հետևից Նիկոլ Փաշինյանի վարչախմբին մեղադրում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ։ Օրերս հրապարակված ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ոչ միայն ոստիկանական բռնությունների, այլ նաև դատական համակարգի լիակատար այլասերման մեջ։

Հայաստանի իշխանություններին քննադատել և Հայաստանի վարկանիշը նվազեցրել էր նաև «Ֆրիդոմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպութունը։ Երեկ էլ արդեն մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն՝ «Ամնեստի ինտերնեյշնըլը», նոր տարեկան զեկույց է հրապարակել, ուր փաստել է ոստիկանական բաժանմունքներում կիրառվող բռնութունները, լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումներն ու բռնաճնշումները։ Մինչ Փաշինյանը փորձում է Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարության բաստիոն, հենց Արևմուտքն է արձանագրում բոլոր խախտումները, այդ կերպ վկայելով, որ Փաշինյանի միակ «բրենդը»՝ ժողովրդավարությունը, վաղուց այլևս գոյություն չունի, և իրականում, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ճոռոմ խոսքերի ուղեկցությամբ Հայաստանը տանում է դեպի բռնապետություն։

Արդյո՞ք միջազգային կառույցների այս զեկույցները ազդակ կլինեն գործող իշխանությունների համար, իրենց փոքր-ինչ ավելի զուսպ պահելու, վստահաբար՝ ոչ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ այսօր իր իշխանությունը կարող է ևս մի կարճ ժամանակ պահել միայն հանրության նկատմամբ բռնություններով։ Եվ երեկ բռնությունների հերթական ալիքն է արձանագրվել. Ազատության հրապարակի մերձակայքից՝ փողոց փակելու համար դաժանաբար ծեծվել և ոստիկանական բաժանմունքներ են տեղափոխվել ԱԺԲ 96 անդամներ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ