26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Մոնիկա Լեւինսկին կպատմի ամեն ինչ Բիլլի մասին եւ թե ինչպես է “դա” տեղի ունեցել

1990-ականների ամենաաղմկահարույց սեքս-սկանդալի արձագանքը հասավ մինչեւ մեր օրերը: Բիլլ Քլինթոնի նախկին սիրուհի Մոնիկա Լեւինսկին, ով մի ժամանակ փորձաշրջան էր անցնում Սպիտակ տանը, եւ որի հետ սիրավեպի պատճառով Քլինթոնը գրեթե զրկվում էր նախագահական աթոռից, որոշել է վաստակել իր սկանդալային անցյալի հաշվին` հուշագրություններ գրելով: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` նա ակտիվորեն շփվում է ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակիչների հետ եւ իր […]

21-րդ դարում երիտասարդությունն ավարտվում է 55 տարեկանում

Եվրոպացիների բարեկեցիկ եւ բնականոն կյանքն ազդել է նրանց` կենսաբանական տարիքն զգալու վրա: Ըստ հարցումների` “միջին տարիք” ասվածը վերաբերում է 55 տարեկանին, իսկ մինչ այդ տեղի ունեցած ամեն ինչը երիտասարդությունն է: Հարցվածների 70 տոկոսը, ովքեր 50-ից անց են եղել, իրենց համարում են միջին տարիքի, իսկ յուրաքանչյուր 5-րդը կարծում է, որ միջին տարիքն սկսում է 60-ից հետո: 21-րդ […]

Մարդու իրավունքների դատարան` հանուն ցլերի

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է արգելել ցլամարտը երկրի հարավում` հայտարարելով, որ այն չի հակասում օրենքին: Նման պահանջով դատարան էին դիմել կենդանիների պաշտպանները` բողոքարկելով ֆրանսիական օրենքը, որը քրեական հետապնդում է նախատեսում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար: Ցլամարտը, որն արգելված է Ֆրանսիայի մյուս մասերում, պահպանվել է հարավում, որտեղ  այն պահպանում են իբրեւ ավանդական մշակութային երեւույթ եւ զբոսաշրջիկներին […]

Մենք առաջվա պես մարտնչող ազգ ենք. ԱՄՆ պաշտպանության նախարար

ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ  33 հազար ամերիկացի զինծառայողներ, ովքեր ռազմական գործողությունների տարածք էին ուղարկվել 3 տարի առաջ, հայրենիք են վերադարձել, հաղորդում է “CNN”-ը: Մի կողմից, նրանք կատարել են իրենց գլխավոր առաջադրանքը` պայմաններ են ստեղծել Աֆղանստանի  բանակի կազմավորման համար: Մյուս կողմից, ԱՄՆ են վերադարձել այն զինծառայողները, ովքեր պատերազմ էին ուղարկվել հենց Օբամայի կողմից, ով հույս ունի […]

Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին` որպես գործընկեր եւ բարեկամ. Վաշինգտոնի շնորհավորական ուղերձը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. “Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի կողմից ուրախ եմ հղել հայ ժողովրդին լավագույն մաղթանքներս` սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի կապակցությամբ: Սա հատուկ առիթ է եւս մեկ անգամ հիշատակելու հայերի եւ հայկական ծագումով բոլոր մարդկանց ձեռքբերումները: Միացյալ Նահանգներում բնակվող […]

Դքսուհի Քեյթ Միդլթոնը հղի՞ է

Ամերիկյան  “Star” ամսագիրը հրապարակել է Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի լուսանկարը եւ տեղեկություն, ըստ որի Քեյթը հղի է եւ երկվորյակների է սպասում: Նկարում երեւում է, որ արքայազն Ուիլյամի կնոջ որովայնն իրոք կլորիկ տեսք է ստացել: Սակայն “Celebuzz” պորտալը հրապարակել է լուսանկարի բնօրինակը եւ նշել, որ ամսագրում  լուսանկարը խմբագրված է: Լուսանկարի ստուգումից հետո պարզվել է, որ այն իրոք փոփոխության […]

Չեխիայի նախագահը դժգոհ է ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելքից

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատել է թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքը Չեխիայում, որի պատճառ էին դարձել բազմաթիվ  թունավորումները մեթանոլից, գրում է “Ceske Noviny”-ը: Կլաուսը հայտարարել է, որ ալկոհոլի վաճառքն արգելելը կարող է հանգեցնել սպիրտային խմիչքների անօրինական վաճառքի ընդարձակմանը: Նախագահի կարծիքով` թունավորումների հետ կապված իրավիճակը բացատրվում է ալկոհոլային խմիչքների վրա դրված աբսուրդային բարձր հարկերով եւ ցույց է […]

Ֆրանսիան մեկ օրով 20 երկրներում կփակի իր դեսպանատներն ու դպրոցները

Ֆրանսիան մեկ օրով` սեպտեմբերի 21-ին, կփակի իր  դիվանագիտական ներկայացուցչությունները, դպրոցները, մշակութային կենտրոնները եւ այլ հաստատություններ աշխարհի շուրջ 20 երկրում, հաղորդում է “AFP”-ը: Նման քայլ է ձեռնարկվել` “Charlie Hebdo” ֆրանսիական սատիրական ամսագրում սեպտեմբերի 19-ին հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարի հետ կապված. ֆրանսիացիներն զգուշանում են մուսուլմանական երկրներում բնակվող իրենց քաղաքացիների անվտանգության համար: Թե կոնկրետ որ երկրներում են փակվելու […]

‘Յուվենտուսը’ վերադառնում է. Չեմպիոնների լիգայի ևս 8 հանդիպում` այսօր

Եվրոպայի Չեմպիոնների լիգան մեկնարկեց երեկ: Խմբային երկրորդ օրը միմյանց դեմ պայքարելու են 16 ակումբ: Այսօր խաղալու է նաև Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի ակումբը`Դոնեցկի  ‘Շախտյորը’: Նրա մրցակիցը դանիական ‘Նորդշյելանդինն’ է: ‘Լիլ’ – ‘ԲԱՏԵ’ և ‘Բրագա’ – ‘Կլուժ’ հանդիպումներում առավելությունը տանտերերի կողմն է: Ֆուտբոլասերների ուշադրությունը հատկապես սևեռված է լինելու հետևյալ երկու հանդիպումների վրա` ‘Չելսի ‘- ‘Յուվենտուս’ և […]

Ռուսաստանը հրաժարվել է USAID-ի օգնությունից

Միացյալ Նահանգները դադարեցրել են օգնություն տրամադրել Ռուսաստանին “USAID” կազմակերպության շրջանակներում: Վաշինգտոնն այս որոշումը բացատրում է Մոսկվայի պահանջով: Սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ սա ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հերթական ազդանշան է, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Ռուսաստանում 20 տարվա աշխատանքի ընթացքում  տարբեր  ծրագրերի ֆինանսավորման վրա Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը տարբեր կազմակերպությունների ֆինանսական ծրագրերի վրա գրեթե 2 մլրդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի