25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարդու իրավունքների դատարան` հանուն ցլերի

Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է արգելել ցլամարտը երկրի հարավում` հայտարարելով, որ այն չի հակասում օրենքին: Նման պահանջով դատարան էին դիմել կենդանիների պաշտպանները` բողոքարկելով ֆրանսիական օրենքը, որը քրեական հետապնդում է նախատեսում կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար:

Ցլամարտը, որն արգելված է Ֆրանսիայի մյուս մասերում, պահպանվել է հարավում, որտեղ  այն պահպանում են իբրեւ ավանդական մշակութային երեւույթ եւ զբոսաշրջիկներին գրավելու միջոց, չնայած այն փաստին, որ ամեն տարի այնտեղ ցլամարտի արդյունքում ավելի քան հազար ցուլ է սատկում:

Ի պաշտպանություն ցլամարտի` հանդես էր եկել նաեւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը` նշելով, որ այն ավանդույթ է, որը պետք է պահպանվի: Ցլամարտի կողմնակիցների մեկ այլ փաստարկն այն է, որ ցլամարտի արգելումը բացասաբար կանդրադառնա Ֆրանսիայի հարավի տնտեսության վրա: Կենդանիների պաշտպանները հայտարարել են, որ իրենք կդիմեն նույնիսկ մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Ցլամարտի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ թեժ մարտերեն ընթանում նաեւ ցլամարտի հայրենիք Իսպանիայում: 2011-ին իսպանական խորհրդարանն այն արվեստի ճյուղ եւ մշակութային երեւույթ է հռչակել: Չնայած երկրի 2 ինքնավար մարզերում այն արգելված է` Կանարյան կղզիներում եւ Կատալոնիայում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ