25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

21-րդ դարում երիտասարդությունն ավարտվում է 55 տարեկանում

Եվրոպացիների բարեկեցիկ եւ բնականոն կյանքն ազդել է նրանց` կենսաբանական տարիքն զգալու վրա: Ըստ հարցումների` “միջին տարիք” ասվածը վերաբերում է 55 տարեկանին, իսկ մինչ այդ տեղի ունեցած ամեն ինչը երիտասարդությունն է:

Հարցվածների 70 տոկոսը, ովքեր 50-ից անց են եղել, իրենց համարում են միջին տարիքի, իսկ յուրաքանչյուր 5-րդը կարծում է, որ միջին տարիքն սկսում է 60-ից հետո: 21-րդ դարում ծերությունը գալիս է 70-ից հետո կամ ավելի ուշ` կախված առողջությունից եւ ընդհանուր տրամադրվածությունից: Հարկ է նշել, որ ընդամենը 20 տարի առաջ 60-ամյա մարդիկ ծերուկներ էին համարվում կամ իրենք իրենց էին համարում:

Տարիքի հանդեպ նոր մոտեցումը բացատրվում է նրանով, որ եվրոպացիները մինչ խոր ծերություն ակտիվ են մնում, նոր արկածներ են փնտրում եւ չեն կորցնում կյանքը վայելելու կարողությունը: Շատ թոշակառուների իրենց ներկա կարգավիճակն ավելի շատ է դուր գալիս, քան երիտասարդությունը, քանի որ նրանք վերջապես եւ փող ունեն եւ ժամանակ, իսկ կուտակած կենսափորձը թույլ է տալիս խուսափել երիտասարդության սխալներից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ