25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2024

Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկիր է, որտեղ ժողովրդի առաջնային մանդատն ունեցող միակ սահմանադրական մարմինը Ազգային ժողովն է։ Ազգային Ժողովը վերահսկում է կառավարության գործունեությունը և իրավունք ունի անվստահություն հայտնել վարչապետին։ Ազգային ժողովի բոլոր 107 պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար։ Այդ պատասխանատվությունից […]

Հրատապ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում սահմանազատման տարբերակին: Ակցիայի մասնակիցները «Փաստինֆո»-ին իրենց անհանգստությունն են հայտնել՝ նշելով, որ նման սահմանազատման բացատրությունները կրկին խաբկանք են, իրենք չեն կարող անվտանգ ապրել հայրենի գյուղում, ավելին՝ վտանգվում է երկիրը։ Հավաքի նախաձեռնությունը սահմանամերձ գյուղերի […]

Սահմանադրության 115 հոդվածը պահանջում է, որ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագծի մեջ պետք է նշվի նոր վարչապետի անունը

«Պետք է դիմել մեր Մայր Եկեղեցու օգնությանը և նոր վարչապետ առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»,-գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ընդդիմությունը պարտավոր է Ազգային ժողովում ՀՀ Սահմանադրության 115 հոդվածով նախատեսված կարգով վարչապետին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել՝ թշնամուն հայկական հողերը հանձնելու հիմքով: Պարզ է, որ նիկոլականները իրենց կապիտուլյանտին կպահեն, բայց թող հայրենի հող հանձնողի անիծյալ դաջվածքը մնա դրանց […]

Չարիքի իշխանությունը պետք է հեռանա

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են Տավուշի 4 գյուղերը հանձնելու եւ հօգուտ Ադրբեջանի այլ քայլեր անելու հարցում: Նրանց ստորագրած փաստաթղթում ասված է․ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) […]

Կառավարությունը հատուկ է հրապարակել այնպիսի քարտեզ, որում չեն երևում անվտանգությանը վերաբերող խնդիրները և միակողմանի զիջումները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատմանը» «1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, […]

Բա ասում էիր՝ փոխանակում ես, չես փոխանակել, այլ հանձնել ես. Տիգրան Աբրահամյան

«Այս արձանագրությունը Տավուշի 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին է»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը նկատի ունի ՀՀ փոխվարչապետի եւ Ադրբեջանի փոխվարչապետի հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրությունը, որը ժամեր առաջ հրապարակվեց։ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի միջեւ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի […]

Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը. Հաջիզադե

Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը, ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Երկար սպասված պատմական իրադարձություն. Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով ​​հանձնաժողովների 8-րդ նիստից հետո Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական 4 գյուղերը, որոնք օկուպացված են եղել 1990-ականների սկզբից»,- գրել է նա։

Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպումն է տեղի ունեցել, որի արդյունքներով տարածված համատեղ մամլո հաղորդագրությունում նշված է, թե նախնական համաձայնեցվել են Տավուշում սահմանագծի առանձին հատվածները։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) […]

Ո՞նց խնդիր չկա: Ժողովուրդը կանգնած է էստեղ ու դեմ է, հավաքված են. Կիրանցի ղեկավար

Քիչ առաջ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ի թիվս այլ հարցերի պատասխանել էր նաև, թե արդյոք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում հայաստանյան որևէ գյուղ զրկվո՞ւմ է ճանապարհից: Կառավարությունից նշել են, թե Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում․ «Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի