25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 22, 2024

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին չեն թողնում մուտք գործել Հայաստան․ նա հացադուլ է հայտարարել /Տեսանյութ/

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին«Զվարթնոց» օդանավակայանից չեն թողնում մտնել Հայաստան: «Ես գնացող չեմ Հայաստանից, ես պատերազմի մասնակից եմ ու հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է ֆրանսիահայ լրագրող Լեո […]

Իշխանությունը պարզապես հանձնում է Տավուշի ուղղությամբ մեր առաջնագիծը. Տիգրան Աբրահամյան

Տեղի են ունենում միակողմանի զիջումներ, հավաքվել են մեծ թվով մարդիկ, որոնք հարակից գյուղերի բնակիչներ են և առաջինն իրենց վրա են զգալու, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն  ազդելու ամբողջ ՀՀ֊ի վրա. այս մասին Ոսկեպարում ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Պատգամավորի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի անվան […]

Խուճապի չմատնվել. ՊՆ-ն զգուշացնում է

Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Նախարարությունից հորդորում են  հարակից հատվածի բնակչությանը խուճապի չմատնվել:

Իշխանությունն իր վերջը եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը կարծում  է՝, որ իշխանության համար Հայ Առաքելական  եկեղեցու սպասավորների ներկայությունը անտանելի է, եկեղեցին էլ թիրախավորում են, քանի որ գիտակցում են՝ իրենց վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է։ «Ես ուրախանում եմ, որ իշխանությունը թիրախավորել է եկեղեցուն ու նրա հավատարիմ սպասավորներին․ սատանան ոչնչից չի վախենում, բայց շան նման սարսափում է հոգևորականի ստվերից անգամ: […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 788 /Տեսանյութ/

Դոնեցկի շրջանի դատախազությունը հայտնել է, որ ռուսական գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։ Օդեսայի մարզում չորս մարդ վիրավորվել է ռուսական հրթիռային հարձակման հետևանքով, հայտնել է նահանգապետ Օլեհ Կիպերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Բոհդանիվկա բնակավայրը։ Նշենք, որ   Բոհդանիվկան գտնվում է Ռուսաստանի կողմից […]

Լոնդոնի 2024թ. մարաթոնում մարզիկները գերազանցել են ռեկորդները /Տեսանյութ/

Օլիմպիական չեմպիոն Պերես Ջեփչիրշիրը Լոնդոնի մարաթոնում գերազանցեց կանանց աշխարհի միակ ռեկորդը՝ ցուցաբերելով 2 ժամ 16 րոպե 16 վայրկյան արդյունք: Համաշխարհային ռեկորդակիր Թիգստ Ասեֆան, Մեգերտու Ալեմուն, ով նույնպես Եթովպիայից է, և քենիացի Ջոյսիլին Ջեպկոսգեյը նույնպես գերազանցեցին կանանց նախորդ միակ ռեկորդը՝ 2:17:01, որը սահմանել էր Մերի Քեյթանին 2017 թվականին: Կայրեսի ժամանակը՝ 2:06:46, նրան դարձնում է բոլոր ժամանակների […]

«Շուտով նիկոլիստները կարող են հայտարարել, որ Լենա տատին նախկին է և ՌԴ հատուկ ծառայությունների գործակալ»․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շուտով նիկոլիստները կարող են հայտարարել, որ 96 -ամյա Լենա տատին նախկին է եւ ՌԴ հատուկ ծառայությունների անլեգալ գործակալ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի