27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 788 /Տեսանյութ/

Դոնեցկի շրջանի դատախազությունը հայտնել է, որ ռուսական գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։

Օդեսայի մարզում չորս մարդ վիրավորվել է ռուսական հրթիռային հարձակման հետևանքով, հայտնել է նահանգապետ Օլեհ Կիպերը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի մարզի Բոհդանիվկա բնակավայրը։

Նշենք, որ   Բոհդանիվկան գտնվում է Ռուսաստանի կողմից գրաված Բախմուտ քաղաքի արևմուտքում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը երեկոյան իր զեկույցում նշել է Բոհդանիվկան որպես գյուղերից մեկը, որտեղ ուկրաինական ուժերը հետ են մղել թշնամու 13 գրոհներ։

Ուկրաինայի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը հայտնել է, որ իրենց նավատորմը հարվածել և խոցել է ռուսական փրկարարական «Կոմունա» նավը Սևաստոպոլում:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ