25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին` որպես գործընկեր եւ բարեկամ. Վաշինգտոնի շնորհավորական ուղերձը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է.

“Նախագահ Օբամայի եւ Միացյալ Նահանգների ժողովրդի կողմից ուրախ եմ հղել հայ ժողովրդին լավագույն մաղթանքներս` սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի կապակցությամբ:

Սա հատուկ առիթ է եւս մեկ անգամ հիշատակելու հայերի եւ հայկական ծագումով բոլոր մարդկանց ձեռքբերումները: Միացյալ Նահանգներում բնակվող ամերիկահայերն ամուր հիմք են ստեղծել մեր 2 ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու համար: Ես հնարավորություն ունեցա եւս մեկ անգամ զգալ հայ ազգի ջերմ հյուրընկալությունը, երբ այս տարվա հունիսին ժամանեցի Երեւան: Ինչպես ես այդ ժամանակ էլ ասացի, Ամերիկան ձգտում է օգնել Հայաստանին ամրացնել իր ժողովրդավարական ինստիտուտները, տնտեսական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաեւ նպաստել ապագա խաղաղությանը եւ բարգավաճմանը:

Նշելով ձեր անկախության 21-րդ տարելիցը, իմացեք, որ Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին` որպես գործընկեր եւ բարեկամ: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս տոնի առթիվ եւ մաղթում ձեզ հաջողություններ գալիք տարում”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ