23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք առաջվա պես մարտնչող ազգ ենք. ԱՄՆ պաշտպանության նախարար

ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ  33 հազար ամերիկացի զինծառայողներ, ովքեր ռազմական գործողությունների տարածք էին ուղարկվել 3 տարի առաջ, հայրենիք են վերադարձել, հաղորդում է “CNN”-ը: Մի կողմից, նրանք կատարել են իրենց գլխավոր առաջադրանքը` պայմաններ են ստեղծել Աֆղանստանի  բանակի կազմավորման համար: Մյուս կողմից, ԱՄՆ են վերադարձել այն զինծառայողները, ովքեր պատերազմ էին ուղարկվել հենց Օբամայի կողմից, ով հույս ունի նոյեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվել նախագահի պաշտոնում:

2009-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման փոխեց երկրի արտաքին քաղաքական կուրսը` նա հայտարարեց Իրաքում պատերազմի ավարտի եւ զորքերն Աֆղանստան տեղափոխելու մասին: Զորքերի տեղափոխման հրամանն անվանեցին “հզորացման մեծ ալիք”: Մինչ Օբաման բոլոր ռեսուրսներն ուղարկվում էին միայն Իրաք: Այժմ ամերիկյան զինծառայողների թիվն Աֆղանստանում հասնում է “իրաքյան ցուցանիշներին”. երկրում մնացել են դեռեւս 68 հազար զինծառայողներ:

Ըստ Բարաք Օբամայի ծրագրի, որը ՆԱՏՕ-ի ղեկավարներն ստորագրել են մայիսին, 2013-ին ռազմական գործողություններն Աֆղանստանում պետք է  ավարտվեն, իսկ 2014-ի վերջում ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները դուրս կբերեն իրենց զորքերը: Բացի այդ, ՆԱՏՕ-ն նոր գործողություն է ստեղծում` Աֆղանստանի մարտական բանակի կազմավորումը, որը 350 հազար անդամ կունենա:

Չնայած խաղաղասիրական ծրագրերին, ամերիկացիներն առայժմ մարտական են տրամադրված: Պաշտպանության նախարար Լեոն Պանետան, 33 հազար զինվորների վերադարձի մասին լրագրողներին հայտնելիս, ելույթն ավարտել է հետեւյալ բառերով. “Մենք առաջվա պես մարտնչող ազգ ենք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ