23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

‘Յուվենտուսը’ վերադառնում է. Չեմպիոնների լիգայի ևս 8 հանդիպում` այսօր

Եվրոպայի Չեմպիոնների լիգան մեկնարկեց երեկ: Խմբային երկրորդ օրը միմյանց դեմ պայքարելու են 16 ակումբ: Այսօր խաղալու է նաև Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի ակումբը`Դոնեցկի  ‘Շախտյորը’: Նրա մրցակիցը դանիական ‘Նորդշյելանդինն’ է:

‘Լիլ’ – ‘ԲԱՏԵ’ և ‘Բրագա’ – ‘Կլուժ’ հանդիպումներում առավելությունը տանտերերի կողմն է:

Ֆուտբոլասերների ուշադրությունը հատկապես սևեռված է լինելու հետևյալ երկու հանդիպումների վրա` ‘Չելսի ‘- ‘Յուվենտուս’ և ‘ Բավարիա’  -‘Վալենսիա’: Առաջին խաղը առանձնանում է նրանով, որ իտալական ‘Յուվեն’ 6 տարվա ընդմիջումից հետո կրկին պայքարելու է Չեմպիոնի կոչման համար:  Անդրեա Պիրլոյի ներկայությունը, գլխավոր մարզչի «աքսորման» համար վրեժխնդիր լինելու ցանկությունն ու նախորդ մրցաշրջանի համեմատ գրեթե փոփոխության չենթարկված կազմը խոսում են «Յուվենուսի» օգտին: Սակայն չի կարելի մոռանալ, թե ինչ անկանխատեսելի ակումբ է նաև ‘Չելիսն’:

‘Բավարիայի’ ու ‘Վալենսիայի’ համար այս խաղը սեփական ուժերը պարզելու և ստուգելու լավագույն միջոցն է: Ամենականխատեսելի խաղերից մեկը ‘Բարսելոնա’-‘Սպարտակն’ է: Իհարկե, ‘Բարսելոնայի’ շանսերի վրա ոչ ոք չի կասկածում: Միգուցե, Ինյեստան ու Պույոլը վնասվածք ունեն ու չեն մասնակցի հանդիպմանը, բայց նրանցից բացի բոլորը պատրաստ են խաղադաշտ դուրս գալ ու կատալոնացիներին հարիր ձևով հանդես գալ:

‘Սելթիկ’ – ‘Բենֆիկա’ խաղում ֆավորիտ են հյուրերը:

Վերջին զույգը ‘Մանչեսթր Յունայթեդ’-‘Գալաթասարայն’ է: ֆավորիտը, միանշանակ, անգլիական ակումբն է, սակայն հարկ է չմոռանալ, որ ‘Գալաթասարյն’ էլ  Թուրքիայի չեմպիոնն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ