Ֆրանսուա Օլանդը սխալմամբ ճապոնացիներին չինացիներ է անվանել
Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սխալմամբ ճապոնացիներին չինացիներ է անվանել: Նախագահը որոշել է Ալժիրում այս տարվա հունվարին ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացած 10 ճապոնացիների հարազատներին ու մտերիմներին ցավակցել. “Ֆրանսիայի ժողովուրդը ցավակցում է Չինաստանի ժողովրդին”,- ասել է Օլանդը: Փարիզյան լրատվամիջոցները նշում են, որ թարգմանիչը շատ արագ է արձագանքել` ուղղելով Ֆրանսիայի նախագահի սխալը: […]





































