07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել

Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեկի, ով կասկածվում է Մոսկվայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` կասկածյալի անունը Յուլայ Դավլաթբաև է:

Անվտանգության ծառայության ՌԻԱ նովոստիի աղբյուրը հայտնել է, որ գրոհայինների դեմ գործողությունները տեղի են ունեցել Մոսկվայի արվարձաններում: Աղբյուրի փոխանցմամբ` Դավլաթբաևի խումբը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում: Ահաբեկիչը մանրակրկիտ պատրաստված է եղել և իր համար այնպիսի աշխատանք էր գտել, որը հնարավորություն կտար շրջել Մոսկվայի փողոցներում` առանց իրավապահ մարմինների ուշադրությունը գրավելու: Ահաբեկիչները նախատեսում էին Մոսկվայի կենտրոնում պայթյուն իրականացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ