05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսուա Օլանդը սխալմամբ ճապոնացիներին չինացիներ է անվանել

Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սխալմամբ ճապոնացիներին չինացիներ է անվանել:

Նախագահը որոշել է Ալժիրում այս տարվա հունվարին ահաբեկչական գործողությունների հետևանքով մահացած 10 ճապոնացիների հարազատներին ու մտերիմներին ցավակցել. “Ֆրանսիայի ժողովուրդը ցավակցում է Չինաստանի ժողովրդին”,- ասել է Օլանդը:

Փարիզյան լրատվամիջոցները նշում են, որ թարգմանիչը շատ արագ է արձագանքել` ուղղելով Ֆրանսիայի նախագահի սխալը: Սակայն պարզվել է, որ ասուլիսին ներկա գտնվող ճապոնացի լրագրողներից մեկը գիտի ֆրանսերեն: Հենց նա է առաջինը տեղեկացրել նախագահի թույլ տված սխալի մասին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ