Դքսուհի Քեյթ Միդլթոնը հղի՞ է
Ամերիկյան “Star” ամսագիրը հրապարակել է Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի լուսանկարը եւ տեղեկություն, ըստ որի Քեյթը հղի է եւ երկվորյակների է սպասում: Նկարում երեւում է, որ արքայազն Ուիլյամի կնոջ որովայնն իրոք կլորիկ տեսք է ստացել:
Սակայն “Celebuzz” պորտալը հրապարակել է լուսանկարի բնօրինակը եւ նշել, որ ամսագրում լուսանկարը խմբագրված է: Լուսանկարի ստուգումից հետո պարզվել է, որ այն իրոք փոփոխության է ենթարկվել:
Լուսանկարի բնօրինակում Քեյթի մատնեմատին երեւում է ամուսնական մատանին, իսկ ամսագրի հրապարակման մեջ` ոչ: Ամսագրում նշվում է նաեւ, որ Սինգապուրի նախագահի մոտ ընդունելության ժամանակ Քեյթն ալկոհոլային խմիչքի փոխարեն սովորական ջուր է նախընտրում:
“Star” ամսագիրը 2 շաբաթ առաջ կրկին գրել էր Քեյթի հղիության մասին` որպես պատճառ մեջբերելով նրա` կարգավորվող լայնությամբ գոտիով զգեստը:
Միաժամանակ շարունակվում է Քեյթի` կիսամերկ լուսանկարների հետ կապված սկանդալը: Դրանք արդեն հրապարակվել են նաեւ Իտալիայում եւ Իռլանդիայում, ինչպես նաեւ պատրաստվում են հրապարակել Շվեդիայում եւ Դանիայում: