29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը հրաժարվել է USAID-ի օգնությունից

Միացյալ Նահանգները դադարեցրել են օգնություն տրամադրել Ռուսաստանին “USAID” կազմակերպության շրջանակներում: Վաշինգտոնն այս որոշումը բացատրում է Մոսկվայի պահանջով: Սակայն շատ վերլուծաբաններ կարծում են, որ սա ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման հերթական ազդանշան է, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

Ռուսաստանում 20 տարվա աշխատանքի ընթացքում  տարբեր  ծրագրերի ֆինանսավորման վրա Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը տարբեր կազմակերպությունների ֆինանսական ծրագրերի վրա գրեթե 2 մլրդ 700 մլն դոլար է ծախսել: Այդ գումարի մոտ 1/3-ը ծախսվել է Ռուսաստանում քաղաքացիական հասրակության զարգացման նախագծերի վրա:

Այս տարի Ռուսաստանի բյուջեն այդ կազմակերպությունւոմ 50 մլն դոլար էր կազմում, որից 34 մլն-ը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ծրագրերի համար էր նախատեսված, 16 մլն-ը` առողջապահության, իսկ 2 մլն-ը` կրթության ոլորտի ծրագրերի:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի խոսքով` Ռուսաստանն ԱՄՆ-ին տեղեկացրել է օգնությունից հրաժարվելու իր ցանկության մասին սեպտեմբեևրի 12-ին` առանց պատճառները բացատրելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ