23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չեխիայի նախագահը դժգոհ է ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելքից

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը քննադատել է թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքը Չեխիայում, որի պատճառ էին դարձել բազմաթիվ  թունավորումները մեթանոլից, գրում է “Ceske Noviny”-ը:

Կլաուսը հայտարարել է, որ ալկոհոլի վաճառքն արգելելը կարող է հանգեցնել սպիրտային խմիչքների անօրինական վաճառքի ընդարձակմանը: Նախագահի կարծիքով` թունավորումների հետ կապված իրավիճակը բացատրվում է ալկոհոլային խմիչքների վրա դրված աբսուրդային բարձր հարկերով եւ ցույց է տալիս երկրի “ձախողումն” այդ ոլորտում:

Չեխիայի վարչապետ Պետր Նեչասն իր հերթին հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստվում է վերականգնել ալկոհոլի վաճառքը, սակայն միայն նրանից հետո, երբ կհաջողվի բացահայտել կեղծ սպիրտային խմիչքներ արտադրողներին: Նա նաեւ հավելել է, որ հետագայում երկրում արտադրվող ալկոհոլային խմիչքների վրա անհրաժեշտ կլինի հատուկ պիտակներ փակցնել, որ խմիչքը ստուգվել է լաբորատորիայում:

Սեպտեմբերի սկզբից Չեխիայում եւ հարեւան Սլովակիայում ու Լեհաստանում մեթանոլի թունավորումից ավելի քան 20 մարդ է մահացել, եւս 40-ը` հոսպիտալացվել են: Բոլոր թունավորվածները կեղծ օղի կամ ռոմ են օգտագործել: Չեխական իրավապահ մարմիններին դեռեւս չի հաջողվել բացահայտել կեղծ ալկոհոլի արտադրման վայրը:

Սեպտեմբերի 15-ին երկրում արգելվեց 20 տոկոսից ավել սպիրտային մաս պարունակող խմիչքների վաճառքը, սեպտեմբերի 19-ին արգելվեց նաեւ ալկոհոլային խմիչքների գովազդը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ