02 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն 2024 թվականին կավելանա

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջեն 2024 թվականին կավելանա։ ՀՀ ՊՆ կողմից 2024 թվականին ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ծրագրերի շրջանակներում, որոնց գծով պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 555,000.0 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 262,541.6 մլն դրամ կամ 47.3%, […]

ԱԺ հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։ Նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։ Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը […]

Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանավորվել է

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի լրատվամիջոցները։ Հիշեցնեք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով: Նշվում է, որ ՀՀ քաղաքացի […]

Խոշոր հրդեհ Շուշի-Բերձոր ճանապարհին. այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստան ուղևորվող քաղաքացիների երկու ավտոմեքենա, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։ Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։ Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։

Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս.Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»,- գրել է նա:

Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկա օրերին, ըստ վարչապետի, ԼՂ-ում այլևս հայ չի մնա։ «Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է ու այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հնարությանը»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, թե միջազգային […]

Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ. Վիտալի Բալասանյանը հերքել է իր ձերբակալման մասին լուրերը. Tert.am

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։ «Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝ քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցեց նա՝ դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։ Մանրամասները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված