10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ պաշտպանության նախարարության բյուջեն 2024 թվականին կավելանա

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջեն 2024 թվականին կավելանա։

ՀՀ ՊՆ կողմից 2024 թվականին ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ծրագրերի շրջանակներում, որոնց գծով պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 555,000.0 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով` 262,541.6 մլն դրամ կամ 47.3%, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով` 292,458.4 մլն դրամ կամ 52.7%-ը:

Ծախսերի աճը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նկատմամբ կկազմի 37,722.7 մլն դրամ:

ՀՀ պաշտպանության ապահովում ծրագիրը հանդիսանում է ՀՀ ՊՆ համակարգի գործունեությունն ապահովող հիմնական ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը:

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով վերոնշյալ ծրագրով նախատեսվել է 549,931.1 մլն դրամ` ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից 37,145.3 մլն դրամով ավել:

Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ ծրագրի գծով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 2,616.5 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվելու են վերականգնողական մասնագիտացված բուժօգնության գծով ծառայությունների տրամադրում, համաճարակային միջոցառումների կազմակերպում, զինվորական հոսպիտալների և բժշկական կետերի սարքավորումների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, զորամասային և հոսպիտալային օղակներում բժշկական հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումների և գույքի ձեռքբերում:

Ռազմական ուսուցում և վերապատրաստում ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ուսուցում արտերկրների ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1,174.2 մլն դրամ:

Միջազգային ռազմական համագործակցություն ծրագրով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 794.4 մլն դրամ, որի շրջանակներում կիրականացվի օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումը:

Ծախսերը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նկատմամբ աճել են 59.4 մլն դրամով` պայմանավորված ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հակաականային գործողությունների ենթակա տարածքի հետազննում, քարտեզագրում, նախատեսվող ծավալի աշխատանքների հստակեցում և իրականացվող միջոցառումների պլանավորում: ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 483.8 մլն դրամ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ