18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու նախագիծը։ Նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի հերթական լիագումար նիստի օրակարգում։

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ