07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2023

«Աստված երբեք երես չի թեքում մեզանից, մենք ենք հեռանում Իրենից»

Աստվածային ողորմությունը մխիթարություն է աշխարհի համար, առանց որի կյանքը կանգ կառներ երկրի վրա: Ամենողորմ Աստված ամեն ինչ այնպես է կառուցել, որ մարդ չբավարարվի միայն մարդկային մխիթարությամբ, այլ փնտրի աստվածայինը: Հոգատար Հայրն Իր առատ ողորմությանն է արժանացնում նրանց, ովքեր խոնարհաբար տեսնում են իրենց սխալները և ապաշխարությամբ ու բարի գործերով քավում դրանք: Ս. Հովհաննես Սանդուղքն ասել է, […]

Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է` ակնհայտ շտապում են․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին, ինչից հետո կամ կպայթի կամ աստիճանաբար կնվազի: Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է` ակնհայտ շտապում են: Որքան էլ պնդեն, թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հարցերի 70%-ում համաձայնություն կա, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կամ […]

Անվտանգային հարցերը չեն քննարկվելու ՔՊ նիստին․ «Ժողովուրդ»

Իշխանականները տեւական դադարից հետո այսօր կրկին կհավաքվեն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը խմբակցության նիստ կանի ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ արդեն մեկ ամիս է, ինչ իշխող ուժը ո՛չ վարչության, ո՛չ էլ խմբակցության նիստեր չի անում, քանի որ տարված է բացառապես քարոզարշավի հետ կապված հարցերով ու նիստերի ժամանակ չունի: Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նիստերը, սակայն, կրկին «կմիավորեն» ՔՊ-ականներին, […]

Ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել արցախցի տղաներին. պաշտոնական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։ Վերջիններս ս.թ. օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի […]

ՀՀ պատրաստ է հնարավորինս շուտ ավարտել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներն ու այն ստորագրել․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել․ «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը։ Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, […]

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստեր չկան: Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. Սարգիս Խանդանյան

Հայաստանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց։ «Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա ասաց, թե ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։ Հիշեցնենք՝ երեկ Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել էր, որ […]

Լեռնային Ղարաբաղում ամեն երրորդ մահվան պատճառը սովն ու թերսնումն է․ միայն մի քանի օրվա ալյուրի ու հացի պաշար ունենք. Սերգեյ Ղազարյան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Ouest-France օրաթերթին՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ «Արմենպրես»-ը ներկայացրել է հարցազրույցը։ – 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր ինչպիսի՞նն է իրավիճակն Արցախի Հանրապետությունում։ – Ադրբեջանը շարունակում է իր սպառնալից հռետորաբանությունը և հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը։ Սկզբում՝ 2022 թվականի հունվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված