21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2023

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել. ՀՀ ԱԳՆ

Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում են մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիային: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել […]

Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել. «Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»:

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն՝ փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։ ԱՀ ՊՆ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ։

Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են. Տիգրան Աբրահամյան

ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հարվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել: Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»,- գրել է պատգամավորը։

ՌԴ ԱԳՆ կապի մեջ է Ադրբեջանի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին հայտարարությունից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքուն Մոսկվային տեղեկատվություն է տրամադրում գործողության վերաբերյալ»,- ասել է նա։

Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյուններով ու ծանր հրետանու կիրառմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության արյունալի փուլի իրագործումը։ Արցախի Պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ «X»-ում (նախկին Թվիթեր) կատարած իր գրառմամբ նման գնահատական է տվել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին։ «Ալիևի ցեղասպան ռեժիմն սկսել է Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի […]

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. Արցախի ՊԲ

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկերը ռմբակոծում է Արցախը։ Դավաճանը Արցախը հայտարարեց Ադրբեջանի մաս ու կանաչ լույս վառեց հանցագործ Ալիեւի համար։ Միջազգային հանրությունն էլ, խաղաղապահներն էլ մեխի գլխի կարգավիճակում են։ Ալիեւը հերթական անգամ թքեց ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի վրա՝ ուժ կիրառելով Արցախի դեմ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի