Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլարյան

Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյուններով ու ծանր հրետանու կիրառմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության արյունալի փուլի իրագործումը։ Արցախի Պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ «X»-ում (նախկին Թվիթեր) կատարած իր գրառմամբ նման գնահատական է տվել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին։
«Ալիևի ցեղասպան ռեժիմն սկսել է Արցախի ժողովրդի ցեղասպանության արյունալի փուլը՝ սովամահության երկարատև փուլից հետո։ Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, սրա՞նք են իրավունքների և անվտանգության ձեր երաշխիքները»,- գրում է Բեգլարյանը։
Նա տեղեկացնում է, որ պայթյուններ են Ստեփանակերտում, Ադրբեջանն օգտագործում է ծանր հրետանի Արցախի որոշ ուղղություններով, սակայն տարբեր վայրերից լրացուցիչ տեղեկություններ դեռ հայտնի չեն։