21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2023

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով, ձեռնարկում են դիրքային առաջխաղացման փորձեր. ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։ «Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին»,- […]

Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան. Նիկոլ Փաշինյան

Ասել, որ ԼՂ-ում այս իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի։ Մենք տեսնում էինք իրադրության լարումը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ ենք հրավիրել, քննարկել ենք իրադրությունը. պետք է արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ-ի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Մենք կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը […]

Վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` զոհված. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն իրականում հենց Արցախի խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերն է ուղիղ ռմբակոծում` ի հակառակ առավոտից իր բացարձակ ստերի: Վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` զոհված: Հիմա էլ խաղաղ բնակչության համար ձևական հումանիտար միջանցնքեր են բացում, բայց իրականում էթնիկ զտումներ են անում: Տեսանյութում ռմբակոծված Ստեփանակերտ քաղաքն է` Արցախի մայրաքաղաքը»:

Կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի հարձակումների հետևանքով Արցախում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ, այս մասին հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- նշել է նա։

կյանքը սովորեցրել է, որ ոչ մի հայանպաստ սպասում դե-ֆակտո իշխանություններից ունենալ պետք չէ. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրում է. «Կապիտուլյանտն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Անգամ հայկական ազգային դաշտում, անօգնականությունից ու անելանելիությունից դրդված, նկատվում է որոշակի սպասում։ Մինչդեռ կյանքը սովորեցրել է, որ ոչ մի հայանպաստ սպասում դե-ֆակտո իշխանություններից ունենալ պետք չէ։ Այդ նիստ կոչվածի արդյունքն ամենայն հավանականությամբ հանգելու է • հերթական անգամ Ադրբեջանից խաղաղության պայմանագիր մուրալուն • ռուսական խաղաղապահներին […]

Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մարտերն Արցախի առաջնագծի տարբեր ուղղություններով շարունակում են, որոշ ուղղություններով դրանք առավել ինտենսիվ բնույթ են ստացել: Կան դիրքեր, որոնց ուղղությամբ 4-5 հարձակում է եղել, սակայն մեր զինծառայողները ծանր մարտերով հետ են մղել: Իրադրությունը առավել ծանր դրսևորումներ է ստանում»։

Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին. Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն իր հերթական ցեղասպանական գործողություններով «подставка» արեց նաև Ռուսաստանին: Ըստ պաշտոնական Բաքվի հայտարարության, ստացվում է, որ իբրև ՌԴ-ն նախապես տեղյակ է եղել և «լուռ համաձայնություն է տվել» իր խաղաղապահների պատասխանատվության գոտում ռազմական գործողությունների համար: Այն ինչ տեղի է ունենում այս պահին Արցախում, ոչ միայն ՀՀ […]

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի