22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2023

Ի՜նչ փչացած մարդ է մեր երկրի ղեկավարը. Վազգեն Մանուկյան

Անկախ-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանը կարճ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսին։ -Պարոն Մանուկյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական մամլո ասուլիսն էր հրավիրել, որի ժամանակ հնչեցրեց Արցախի հետ կապված մի շարք վտանգավոր և աղմկահարույց հայտարարություններ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները։ – Անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ հայտարարությունների քաղաքական և բովանդակային մասը։ Միայն մի բան կարող եմ ասել՝ ի՜նչ […]

Անասելի չափ իջեցվել է նաև Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը». պարզ է դառնում, որ ՀՀ-ն համաձայնվել է Ադրբեջանի կողմից առաջարկված քննարկման առարկայի հետ. Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել և հայտարարում են, որ անհրաժեշտ է Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմի շրջանակում: Արցախի ժողովուրդը ևս հասկանում է, որ երկխոսությունն անհրաժեշտ է՝ խոսելու, քննարկելու, մեր իրավունքները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը ներկայացնելու և պաշտպանելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն նպաստելու համար: Բայց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի […]

Արցախի նախագահը դադարեցնում է նստացույցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է դադարեցնել նստացույցը։ «Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին՝ կուզեի ընդգծել հետևյալ միջանկյալ արդյունքներն ու հետագա անելիքները. 1. Այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված մեր ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք […]

Հրաժարականներ իհարկե կլինեն, եթե…

Երեկվա ասուլիսից հետո պետք է լինեին հրաժարականներ պետական համակարգից, քաղաքական, հայեցողական պաշտոններից, դիվանագետներից։ Գոնե մեկը կարող էր ասել, որ ինքը համաձայն չէ մաս կազմել ներքին ֆաշիզմի և պետական ու ազգային կազմաքանդման քաղաքականությանը։ Հրաժարականներ չկան, և այս պահին չեն էլ լինի, բայց դա չի նշանակում, որ իմ նշած համակարգերում բոլորը դավաճան են կամ թքած ունեն հայրենիքի […]

Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։ Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։ Հիշեցնենք՝ ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ, չնայած համառ ջանքերին, ներկայումս իրենք չեն կարողանում […]

Հայաստանից Արցախ ուղարկվող բեռնատարների թիվը 19 է. հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն. Վարդան Սարգսյան

ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն կուղարկի Արցախ։ Օգնության չափը 400 տոննա է։ «Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով», – լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ֊ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Նա ասաց, թե կարծում է, որ օգնությունը Արցախ հասցնելու հետ կապված խնդիր չի առաջնա։ Սարգսյանն ասաց, թե հումանիտար օգնության […]

Կյանք` Արցախին. խնդրում եմ, պինդ մնացեք։ Աստված պահապան բոլորիդ. Արմեն Աշոտյանը` կալանավայրից

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից շնորհակալություն է հայտնել իր ծննդյան շնորհավորանքների համար. «Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացա ծննդյանս օրվա կապակցությամբ ձեր հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների մասին, որոնց համար շնորհակալ եմ։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդ` սովորաբար ուրախ օրը այլևս աչքիս չի երևում… Առավել ևս՝ այս տարի։ Եվ պատճառը բանտախուցը չէ։ Պատճառը Արցախում ստեղծված աղետն է, 120.000 հայրենակիցներիս գոյության […]

Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աշխատում է բոլոր ուղղություններով. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար աշխատում է բոլոր ուղղություններով։ Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որով պետությունը պարտավորվելու է լուծել ՊՊԾ աշխատակիցների՝ մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման խնդիրը։ Ամեն տարի պետական պահպանության 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել իր բնակարանային պայմանները: «Մասնավորապես, մեկ բնակարանի դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում […]

Նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան մոտենալ Փաշինյանին. «Հրապարակ»

Ուրբաթ օրը՝ հուլիսի 28-ին, սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վարդենիս։ Այցի օրակարգը վարդենիսցիներին հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նա այցելելու է Սոթք։ Արդեն նախապատրաստական անվտանգային աշխատանքներ են անցկացվում` տհաճ անակնկալները բացառելու համար։ Մեր աղբյուրը հայտնում է, որ նախապես հավաքում են ու գրանցում ՔՊ-ին հավատարիմ անձանց անձնագրերը, որ միայն այդ անձինք կարողանան ճեղքել պաշտպանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի