22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 11, 2023

«Մենք մեր գործն ենք անում. Թագուհի Թովմասյանը թերացել ու չի պաշտպանել կարտոշկա ծախողի իրավունքները». Հովիկ Աղազարյան

Այսօր խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց իսկ ներկայացրած նախագծին։ Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, կողմ էր քվեարկել՝ 62, դեմ՝ 1 պատգամավոր: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ […]

Ադրբեջանն արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տեղաշարժը Լաչինի միջանցքում․ ԱԳՆ խոսնակ

Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել […]

«Ադրբեջանը ցանկացած պարագայում հիմք է փնտրելու միջանցքը հնարավորինս փակ պահելու համար». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում բռնապետական ռեժիմ կառուցելու և կայացնելու ճանապարհին ապօրինությունները սովորական են դարձել։ «Ապօրինությունների դրսևորումները բավականին լայն են, այս մի դրսևորումն արտահայտվել է խորհրդարանում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ՔՊ-ի ներկայացրած նախագծին, որն […]

Արմեն Աշոտյանի նկատմամբ ապօրինի և քաղաքական հետապնդումը համեմվում է քավոր-սանիկական «կծու պղպեղով». դատավորն Արգիշտի Քյարամյանի մտերիմ ընկերն ու սանիկն է. Փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից. բողոքի քննությունը կանցկացվի գրավոր։ Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդմամբ՝ դատավորը չի ցանկացել իրականացնել բանավոր քննություն: «Որոշումը կկայացվի հուլիսի 17-ին: Իմ խորին համոզմամբ՝ որևէ նշանակություն չունի, թե այդ դատարանի կոնկրետ որ դատավորն է իրականացնելու իմ բողոքի քննությունը, […]

ՔՊ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այլևս Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը չէ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների քվեարկությամբ դադարեցրեց նրա լիազորություններն այդ պաշտոնում: Հանձնաժողովի նախագահի պաշտոնից Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը ներկայացրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Փակ գաղտնի քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է 64 պատգամավոր, 1 […]

«Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա». «Պատիվ ունեմ»

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ապօրինի գործընթացի վերաբերյալ, որում ասված է. «Ս.թ. հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ մեծամասնություն կազմող, […]

Պետությունը պատրաստ չէ իր իսկ ընդունած օրենքի պահանջների կատարումն ապահովել․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2021-ի ընտրություններից առաջ նիկոլենք լավ թեժացրին «զենքի ազատականացման» թեման, ահագին մարդու դրանով ոգևորեցին ու «քաղաքականությունից հեռու» պահեցին։ Երբ օրենքն ընդունվեց, պարզվեց, որ ոչ էլ թե այդքան ազատականացրել են [ըստ էության միայն ակոսափողի ձեռքբերման ստաժի հարցն են հանել մեջտեղից]։ Փոխարենը. • Թղթաբանությունը կտրուկ թանկացավ [եթե նախկինում 12–15 հազար դրամ […]

Ադրբեջանցիները կրակ են բացել Սարուշեն համայնքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Պաշտպանության Բանակից: «Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։ Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի