20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 7, 2023

«Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը՝ անբարոյականություն»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Փաշինյանի պնդումներին

Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քննադատություններին ու մեղադրանքներին՝ ուղղված նախկին իշխանություններին։ «Իրականությունը PR-ով փոխարինելը չարագործություն է, և եթե դրանով զբաղվում է բարձրաստիճան պաշտոնյան, ինքն է դառնում չարիք։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ սեփական կաշին փրկելու նպատակով ուրիշներին զրպարտելը անբարոյականություն է, իսկ այնտեղ զրպարտանքի շատ-շատ մեծ […]

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան մեկուսացրել են՝ վախերից ելնելով․ Սերժ Սարգսյան

Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, Արմեն Աշոտյանին ուղղակի մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ընդգծեց՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեկուսացրել են ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, գործընթացներից, այլև ներքաղաքական իրավիճակից հեռու պահելու նպատակով։ «Նաև միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու նպատակով։ Շատ ակնհայտ […]

«Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները»․ Սերժ Սարգսյանը տրամաբանական է համարում Վարդան Օսկանյանի առաջարկները

Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում նշեց նաև, որ ինքը լսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները և գտնում է, որ դրանք տրամաբանական են։ «Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, […]

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշումը

2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Դատարանը վերահաստատել է իր 2023 թվականի փետրվարի […]

«ՀայաՔվե» նախագիծն ընդունելու պարագայում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու ոչ միայն Արցախին, այլ նաև՝ Հայաստանին. Գևորգ Պապոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը շարունակում է պնդել՝ «ՀայաՔվե» նախաձեռնությունը կարող է պատերազմի պատճառ դառնալ։ «Մենք հիմա բանակցում ենք Ադրբեջանի հետ, բանակցությունների ժամանակ կողմերին պետք է թողնել ճկունության տեղ, եթե դիմացի կողմին չես թողնում ճկունության տեղ, ապա դիմացի կողմը ունի 2 տարբերակ՝ կա՛մ ճանաչում է այն, ինչ դու ուզում ես, կա՛մ պատերազմ է […]

Հիշե՛ք Խաչատուրովի մասին, միայն այդպես կարող եք վերականգնել մեր բանակի փառքն ու հզորությունը. վստահ եմ՝ հասկանում եք՝ ինչի մասին եմ խոսում. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախօրեին մի շարք զինվորականների գեներալի կոչում է շնորհվել։ Պետք է անկեղծ ասեմ՝ ես չգիտեմ՝՝ այդ նոր գեներալներից ով ինչ արժանիք ունի, ինչպես է ծառայում, ինչ արժեքների է դավանում։ Ավելի ճիշտ՝ գրեթե չգիտեմ։ Համացանցում այսօր որոշ կարծիքներ ու մեկնաբանություններ կարդացի։ Մարդիկ հաշտ չեն մեր հրամանատարների հետ։ Ցավալի է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի