22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2023

Սահմանին հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Համաձայն Հայաստանի Հանրապետության […]

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ «Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև […]

Ախ-ը քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ԼՂ խնդիրը երբեք տարածքային չի եղել․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ախ-ը քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ԼՂ խնդիրը երբեք տարածքային չի եղել, և այն հայեցակարգը, որը երկար ժամանակ բանակցվել է, այն է՝ ԼՂ-ում բնակվող հայերի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելն է, երբեք տարածքին չի վերաբերվել: Հադրութի, Շուշիի ու Թալիշի մասին, այս ստահակի խոսքերով, կարելի է ընդանրապես մոռանալ։ Այս հողավաճառի խոսքով, […]

«Փաշինյանը սկսում է կորցնել իր իշխանության արտաքին բալանսի ռեսուրսը»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Ռուսաստանի-Թուրքիայի համաձայնության արդյունքն էր ու դրա խորհրդանիշն Աղդամի մոնիթորինգային կենտրոնի հիմնումն էր, այսինքն, Հարավային Կովկասը համատեղ ազդեցության գոտի են ճանաչում։ Այդ հայտարարությունը նաեւ Հայաստանում ՔՊ-ի իշխանության գրավականն էր։ Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանությունը Ռուսաստանի եւ Թուրքիայի կոմպրոմիսի արդյունքն է։ Սակայն, այդ կոմպրոմիսը սկսել է քանդվել։ […]

«Միասին»-ի ճամբարային օրերին մի պահ ընկանք մանկության գիրկը. ծրագրի շահառու

Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում անցկացվեց երկու՝ ավագ և կրտսեր սերունդների համախմբան ճամբար։ Ճամբարի մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ստանալով Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի օրհնությունը։ «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի նախաձեռնությունը «Միասին» հասարակական կազմակերպությանն է։ «Միասին» ՀԿ նախագահ Գևորգ Չիչյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ այն իրենց […]

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում. էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է. ՀՀ ԱԽ քարտուղար

Տարածաշրջանը գտնվում է անկայուն փուլում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով տարածաշրջանում նոր պատերազմի հավանականության մասին։ Պատերազմը Ուկրաինայում, աշխարհաքաղաքական գործընթացները բացասաբար են անդրադառնում Հարավային Կովկասի վրա, որին գումարվում է, ըստ Գրիգորյանի, Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, պատերազմի հռետորաբանությունն ու ձեռնարկված քայլերը՝ ներառյալ տարբեր տեսակի էսկալացիաները, որոնք բարձր են պահում տարածաշրջանում լարվածության աճի […]

Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում. ՀՀ ԱԽ քարտուղար

Ռուս խաղաղապահների մասով Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում, «Ամերիկայի ձայն»-ին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ […]

«Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս և մոտենում է ապահարզանի պահը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էրդողանը Աթաթուրքի օրինակով Ռուսաստանից քամեց ինչ հնարավոր է և սերտացնում է հարաբերությունն Արևմուտքի հետ։ Կարծում եմ՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան ընտրության մեջ Էրդողանը կընտրի Արևմուտքը։ Ռուս-թուրքական սիրավեպը ճաքեր է տալիս եւ մոտենում է ապահարզանի պահը»։

Սոցիալական «սոսինձ»՝ հասարակության փշուրներն իրար միացնելու համար. Վահե Հովհաննիսյան

Նախորդ հրապարակմանս մեջ նշել էի խնդիրների հինգ կետ, որոնք պետք է սկսել լուծել՝ սկսելով վերջին կետից։ Սա այն գաղափարների համախումբն է, որը կարող է օգնել միավորել պատերազմի ու կորուստների, ինչպես նաև՝ անընդհատ հնչող ստի ու մանիպուլյացիաների հետևանքով մասնատված, փշրված հասարակական «անոթը»։ «Սոցիալական սոսնձի» օրինակները շատ են. բերեմ առավել թարմ օրինակներ։ Վ. Օսկանյանի ձևակերպումները, դրանց քննարկմանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի