22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 27, 2023

ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք. Արցախի ԱԺ-ի ուղերձը

Արցախի Հանրապետության ԱԺ-ի ուղերձը․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և […]

«Չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի». Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում թույլ տալ Արցախի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն

Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր պատասխանատու կողմերին՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն։ Կոչ է արվում նաև ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը

Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են: Նիկոլի հերթական ասուլիսը ոչ միայն ավանդական կեղծիքների, վախերի, ստերի և բարոյազրկության, լրբության շարան էին, այլև առավել ցայտուն դարձրեցին […]

«Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստա՞նը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին». Լևոն Տեր-Պետրոսյան

«Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստա՞նը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ […]

Անհայտ կորած զինվորների ծնողներին երեկ «բաքու ուղարկող» տարեց երկոտանին 2018-ի հեղափոխության ժամանակ հերոս Ռոբերտ Աբաջյանի «պապիկի» դերը կատարող սուբյեկտն է. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մարդիկ կան՝ նկատել են, որ անհայտ կորած զինվորների ծնողներին երեկ «բաքու ուղարկող» տարեց երկոտանին 2018-ի ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ հերոս Ռոբերտ Աբաջյանի «պապիկի» դերը կատարող սուբյեկտն է։ Ուստի կարելի է պնդել, որ այդ երկոտանիի «գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը» քպ-ի գրասենյակից է։ Հնարավոր է՝ նույն ինքը՝ աղաջանյան էդիկը։ Այսպիսով, քպ-ն շարունակում է […]

Հումանիտար բեռների մուտքը ԼՂ կնպաստի խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական կազդի վստահության մթնոլորտի հաստատմանը. Փաշինյան

Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգնությունը հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։ «Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ ութ ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ […]

Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ. Տիգրան Աբրահամյան

Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում: Ինչ վերաբերվում է Ադրբեջանի առաջ բերած` Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախի ադրբեջանացմանը տանելու կարճ եղանակներից է: Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե զուգահեռ երկու երթուղին էլ` Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել: Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների […]

Կառավարությունը վարկը վերցրել է, աշխատանքը ավարտել չի հասցրել

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ ԶՖԳ) միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №2-ով նախատեսվում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի իրականացման և վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետները երկարաձգել համապատասխանաբար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը: Համաձայնագրի նախորդ՝ №1 փոփոխությամբ նշյալ […]

ՔՊ վարչության նիստը բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ. «Ժողովուրդ»

Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տեւել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ: Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի