22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2023

Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության. Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

Այսօր Մոսկվայում մեկնարկած եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, ադրբեջան, հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանն ուշադրություն դարձնելու մասին։ «Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով ստորագրման համար: «Բայց Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ […]

Եթե ​​Բաքուն չդադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, դա բացասական հետևանքներ կունենա բանակցային գործընթացի վրա. Միրզոյան

Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ է. Իրավիճակը մոտ է իրական հումանիտար աղետին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։ «Եթե մենք չկարողանանք լուծում գտնել և Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, երկրի վրա հումանիտար աղետը, բնականաբար, իր բացասական հետևանքները կունենա բանակցային գործընթացի վրա»,- ասաց Միրզոյանը։ Նա նաև նշել է, […]

Փաշինյանը բացատրեց, թե ինչու էր հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»

Աշխարհում չկա և չի էլ եղել մի երկիր, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր 2019 թվականին Արցախում հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ, եթե, ի վերջո, Արցախը ճանաչելու էր Ադրբեջանի մաս։ «Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե՞ […]

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը, նաև անեկդոտ պատմեց

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ շնորհավորեց նրա տարեդարձը, երբ լրագրողը հարց տալու ժամանակ ասաց, որ Աշոտյանի տարեդարձն է: «Չէ, առանց բանի, մարդու ծննդյան օրն է, բոլոր այն մարդկանց, ում ծննդյան օրն այսօր է, շնորհավորում եմ»,- ասաց վարչապետը: Նա անեկդոտ էլ պատմեց ու ներողություն խնդրեց բոլոր այն […]

«Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը «կոնֆրոնտացիոն ռեժիմ»-ով չի կարող զարգանալ, Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղղեղները լվանալու իր գործն է անում: Նախ Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել: ԵՐԲԵ՛Ք: Սա պետք է Նիկոլն իր ականջին օղ անի ու չստեղծի […]

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից …

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել և կոտրել Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան և, ի վերջո, հանգեցնել […]

«Հակահայ ռեժիմը Արմեն Աշոտյանին բանտարկել է, որովհետև նա «լանցետով հերձում էր» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով». Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Հակահայ ռեժիմը նրան բանտարկել է, որովհետև նա «լանցետով հերձում էր» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով։ Աշոտյանը գիտեր, որ եթե շարունակի «լանցետով հերձել» ազգի թշնամու ստերը Արցախի հարցով, ապա մի օր նրան կզնդանեն։ Բայց Աշոտյանը շարունակում էր հերձել ու հերձել։ Ընդ որում, դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի