22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2023

Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է

Այսօր «Հայաստանի Հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Իր 47-ամյակը դիմավորելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ֆեյսբուքյան հարթակում քաղաքական գործչին բազմաթիվ շնորհավորանքներ են ուղղել։ Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 14-ին, ապա կալանավորվել 2 ամսով։ Վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի բացարկը և վերաքննիչ բողոքը Աշոտյանին թողել կալանքի տակ:

Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի` դադարեցնելու Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը. Փաշինյան

Հարատև խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Այդ մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում։ «Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի` դադարեցնելու Սարաևոյի ոճով Լեռնային Ղարաբաղի պաշարումը», – նշել է նա։

Ծաղկաձորից մնացել է ձորը․ «Իրավունք»

Մի շարք մտավորականներ, մշակութային գործիչներ հայտարարությամբ էին հանդես եկել` ահազանգելով, որ Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերի: Ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունքը» պարզել է հենց տեղում: Ծաղկաձորում արդեն կառուցվել եւ դեռ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասը-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում […]

Իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հատարարել էր, որ ներկայիս կառավարությունը մինչև 2020-ի 44-օրյա պատերազմի մեկնարկը սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ծախսել է 608 մլրդ դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված թիվը խիստ վիճահարույց է, հունիսի 26-ին, […]

Փաստացի մեծամասնության կարծիքով` Աշոտյանը քաղբանտարկյալ է․ «Իրավունք»

Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի վերջին սոցհարցումները բավականին ուշագրավ արդյունքներ են ցույ ցտվել: «Գելափ»-ն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը եւ հարցին, թե արդյոք նա գտնվում է անազատության մեջ իշխանությանը, հատկապես Նիկոլ Փաշինյանին ակտիվ քննադատելու հետեւանքով, հարցվածների 26 տոկոսը դժվարացել է պատասխանել: Իսկ 24.2 տոկոսը միանշանակ «այո» է պատասխանել, իսկ ահա «ավելի շուտ` այո» […]

Իսկ Երևանում, Վանաձորում, չգիտեմ էլ որտեղ տաշի-տուշի են անում, «պիվա» են խմում, խորոված ու չգիտես ինչեր են համտեսում… «Փաստ»

Դասական ձևակերպմամբ, դա կոչվում է՝ «խրախճանք՝ ժանտախտի ժամանակ»: Թե հատկապես դա ինչ է ու որ դրսևորումների դեպքում է կիրառվում, թերևս անհրաժեշտություն չկա հանգամանորեն բացատրել: Իսկ չկա անհրաժեշտություն, քանի որ շուրջբոլորը հենց դա է կատարվում, ինչպես ասվում է՝ «իրական ժամանակի ռեժիմում»: Եթե դեռ կան չկռահողներ, ապա նրանց համար թեթևակի մանրամասնենք, որ խոսքն այս օրերին Հայաստանի տարբեր […]

ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից․ «Հրապարակ»

Ավտոներկրողներից տեղեկացանք, որ ՊԵԿ-ում նահանջել են բարձրացած աղմուկից եւ սկսել են վերադարձնել այն ավտոներկրողների ԱԱՀ-ն, որոնք վաճառքից 10 տոկոսից ավելի շահույթ չեն ունեցել։ Անցած շաբաթներին մենք անդրադարձել էինք այս խնդրին: Գրել էինք, որ անգամ ՔՊ-ում են կարծում, թե Ռուստամ Բադասյան-Արգիշտի Քյարամյան տանդեմը զբաղված է պետական ռեկետով եւ քրեական գործեր է հարուցում, որ «ջրի» ավտոներկրողներին օրենքով […]

Փաշինյանը հունիսից փոխել է աշխատավայրը՝ տեղափոխվելով Բաղրամյան 26․ «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունիսից փոխել է աշխատավայրը՝ տեղափոխվելով Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Բանն այն է, որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին էր կապիտալ վերանորոգվել այդ շենքը՝ ծախսվելով 124.5 մլն դրամ կամ մոտ 325 հազար ԱՄՆ դոլար։ Իհարկե, դրանից հետո էլ բազմաթիվ փոփոխություններ ու վերանորոգումներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի