22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2023

Ներկա քաոսային իրավիճակում մեր ինքնության փրկության գործը մտավորականության, Հայ Առաքելական Եկեղեցու ուսերին է. Կոչ մտավոր ոլորտի Հայ աշխատավորին

Բարեկամս, Քեզ դիմում եմ, որպես Հայ մարդու, Քաղաքացու, Հայրենասերի, Հայաստանի ու Հայերի ապագայով հետաքրքրված անհատի՝ անկախ ապրելու վայրից, տարիքից և սեռից։ Այն, որ հարյուրամյակներով երազած Հայաստանը 1991-ին Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակմամբ իրողություն դարձավ, դրա ականատեսը, մասնակիցն ու վկան շատերս ենք: Այն, որ նույն այդ շրջանում ստեղծվեց երկրորդ հայկական պետականությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության, ու դա […]

Թշնամին Մարտունիում ականանետ է կիրառել

Հուլիսի 14- ին, ժամը 19:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ, տեղեկացնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը

Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից։ «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին նախ հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանը Շուշիի շրջանում կրկին խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ

Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ին ժամը 14:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը հուլիսի 14- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում […]

Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն. Շարմազանով

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմացից մեկնարկել է ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ի աջակցություն Արցախում այսօր մեկնարկած համաժողովրդական շարժման։ «Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ […]

Ռուս խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում. պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր համար կատարված ցանկացած լավությունը գնահատող և բազմապատիկը վերադարձնող տեսակ է, հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ արցախցին պատերազմից հետո այս բարդ իրավիճակում մշտապես իր երախտիքի խոսքն է ասել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին։ Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Հուլիսի 14-ին՝ ժամը 13:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի