22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուս խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են տեղադրվում. պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ

Որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր համար կատարված ցանկացած լավությունը գնահատող և բազմապատիկը վերադարձնող տեսակ է, հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ արցախցին պատերազմից հետո այս բարդ իրավիճակում մշտապես իր երախտիքի խոսքն է ասել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին։

Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։

«Մեր հաջորդ քայլը՝ հիմա այստեղ տեղադրում ենք վրաններ, և բոլորը վրաններում սպասում են մեր պահանջի կատարմանը։ Կարծում եմ, որ այլևս որևէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում»,- հայտարարեց Ներսիսյանը։

Նա ընդգծեց՝ ուզում են ՌԴ խաղաղապահներին ասել, որ Արցախի ժողովուրդը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական շահառուն Արցախի ժողովուրդն է, և, երբ հայտարարության կողմերից մեկը չի կատարում իր պարտականությունները, դա չի նշանակում, որ դրա պատճառով առաջացած ծանրագույն հեռտևանքները պետք է կրի արցախցին։

«Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցիների խոսքը փոխանցենք խաղաղապահներին, որ ամենևին բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք ամեն օր տեսնում ենք ուղղաթիռների թռիչքներ», – հայտարարեց Ներսիսյանը։

ՌԴ խաղաղապահների հետ հանդիպումից հետո հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի առավոտյան մեկնարկած հանրահավաքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ