22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 14, 2023

«Նիկոլ պահելով, դուք Նիկոլից ավելի մեծ դավաճանություն եք գործում. ուշ, թե շուտ այդ նույն ժողովուրդը գալու է ձեր ետևից». Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Արցախի իշխանություններին

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը վաղը գնում է Բրյուսել՝ Արցախը հանձնելու հերթական քայլն անելու, իսկ Արցախի իշխանությունները վախենում են նրա անունը հնչեցնել: Դիմում են ՀՀ քաղաքացիներին և նույնիսկ կշտամբում Հայաստանում ու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Դիմում եմ Արցախի իշխանություններին: Ես հասկանում եմ, որ ժողովրդին մեղադրելը շատերիդ համար անվտանգ մի բան է […]

Հիշեք՝ աշխարհին ուժեղ Հայաստան պետք չէ․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտ շուտ ուզում եմ ասել, որ երբեք չեն կարող հաղթել այն ժողովրդին որի մեջ շարքային քաղաքացին կզգա և կտեսնի, որ իրենք պաշտպանում են իրենց անձնական անվտանգությունը և սեփական իշխանությունը՝ քրտնաջան աշխատավոր ժողովրդի իշխանությունը: Որ նրանք տեր են կանգնում պետությանը, որի հաղթանակը հնարավորություն կտա իրենց և իրենց երեխաներին ապրել […]

«Արցախի հարցն ուղնուծուծով քաղաքական հարց է: Ձեր պայքարը ո՞նց կարող է ապաքաղաքական լինել և արդյունք տալ». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «❗️Հիվանդին բժիշկը ապաբժշկական մեթոդներով չի փրկում: ❗️Ուսուցիչը աշակերտին ապակրթական մոտեցումներով չի կրթում: ❗️Ինժեները կառույցը ապատեխնիկական սկզբունքներով չի հատակագծում և կառուցում: ❗️Ֆերմերն իր գյուղատնտեսությունը առանց ապագյուղատնտեսական ու ապակլիմատիկ պայմանների հաշվարկի չի կազմակերպում: Հայաստանի իշխանությունը Արցախը քաղաքականապես է հանձնում Ադրբեջանին, ոչ թե ապաքաղաքական: Արցախի հարցն ուղնուծուծով քաղաքական հարց է: Ձեր […]

Արցախի շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Արցախում մարդիկ պատային վիճակում են: Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքարում է առաջին հերթին որպես ազդեցության պայքարի թատերաբեմ: Ադրբեջանի` Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք […]

Ինչի՞ն եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակնե՞ր ունենանք. Արցախի պետնախարար

Արցախում վիճակն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար: Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Այսօր կան արդեն բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ ու շատերի հետ միակ կապը հեռախոսազանգն […]

Թշնամին Շուշիի շրջանում խախտել է հրադադարը

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ բացի հրաձգային զենքից կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ և ՁՀՆ֊7 նռնականետ։ Հայկական կողմում կորուստներ չկան։ ՊԲ-ն տեղի ունեցածի մասին հաղորդել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

#Տնտեսություն 14 07 2023 Վարչապետի աշխատակազմին անհայտ նպատակով մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ է հատկացվել․ 168․am

168.am-ը գրում է․ Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։ ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի