21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հիշեք՝ աշխարհին ուժեղ Հայաստան պետք չէ․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտ շուտ ուզում եմ ասել, որ երբեք չեն կարող հաղթել այն ժողովրդին որի մեջ շարքային քաղաքացին կզգա և կտեսնի, որ իրենք պաշտպանում են իրենց անձնական անվտանգությունը և սեփական իշխանությունը՝ քրտնաջան աշխատավոր ժողովրդի իշխանությունը: Որ նրանք տեր են կանգնում պետությանը, որի հաղթանակը հնարավորություն կտա իրենց և իրենց երեխաներին ապրել և արարել ու վայելել բոլոր բարիքները՝ կրոնը, ընտանիքը, աշխատանքը, մշակույթը, առողջապահությունը, վաղվա օրվա նկատմամբ հավատքը և այլն…։ Եվ այս ամենի միակ ճանապարհը մեր երկրի վերադարձն է սոցիալական արդարությանը, վերադարձ, որը կփրկի թե՛ երկիրը, թե՛ ժողովրդին։ Միայն այդ դեպքում մեր երեխաներն ու թոռներն ապագա կունենան։ Հիշեք՝ աշխարհին ուժեղ Հայաստան պետք չէ, մեզ ոչ ոք չի օգնի, մենք կարող եք ապավինել միայն մեր ուժերին, ինչպես 90-րին տղերքը արեցին այն, ինչ կարող էին, հույս ունենալով, որ մենք ավելի ու ավելի լավ կանենք և կշարունակենք իրենց անավարտ գործը, բայց ավաղ դեռ չի ստացվում: Արժանի լինենք մեր նախնիների և հանուն հայկական երկու պետությունների համար կյանքը տված տղերքի հիշատակին, և կռիվ տանք հանուն ուժեղ Հայաստանի, Արցախի և մեր ապագայի:

Բոլորը պետք է հասկանան, որ այս վայրի կապիտալիզմը, հանուն իր շահի բոլորին ստրուկ է դարձնելու, և միայն մի խումբ սրիկաներ են օգտվելու ժողովրդների քրտինքով ստեղծված և շենացրաց պետության բարիքներից, ինչպես ռուսը կասեր՝ «как сыр в масле»:
Հ.Գ. «Կենաց օրենքն է հնուց հավաստում` ճորտը կռվում է, տերը` ճարպոտում»: Հանճարեղ Ֆիրդուսի»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ