Անհայտ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան փողոցը. նրանք հանդիպելու են փոխոստիկանապետին
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/07/fotoram_io_87.thumb_-300x199.jpg)
Անհայտ կորած զինծառայողների ծնողները բացել են Բաղրամյան փողոցը և գնում են հանդիպելու փոխոստիկանապետի հետ: Այդ մասին ծնողները հայտնեցին լրագրողներին: «Փորձենք հասկանալ, թե ինչ են ասում: Մենք էլ ենք հասկանում, որ դա փափուկ բարձ է: Բայց էնպես չէ, որ գնացին էլ հետ չենք գալու»,-նշեցին նրանք: