22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուտով վրաններ ենք տեղադրելու Բաղրամյանի վրա, անժամկետ կմնանք այնքան, մինչև Փաշինյանն ընդունի. անհետ կորածի ծնող. news.am

Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը «մի ոտք» շուտ տուն գան: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը։

«Անհետ կորածների բոլոր ծնողներին խնդրում եմ թողեք ձեր հողը, գոմը, ամեն ինչը, եկեք ձեր ամենաթանկի համար պայքարեք։ Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները տանը չեն, ո՞ւր են այդ կանայք», – news.am-ի փոխանցմամբ՝ ասաց զինծառայողի մայրը։

Նա ասաց, թե չեն հեռանալու Բաղրամյան պողոտայից, չեն բացելու ճանապարհը, անհրաժեշտության դեպքում վրաններ կտեղադրեն, կմնան, մինչև Փաշինյանը չընդունի իրենց։

Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ