06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղին տրամադրել կենսական մարդասիրական օգնություն։

Կազմակերպությունը կոչ է անում նաև անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը՝ երաշխավորելով անհատների, տրանսպորտային միջոցների և բեռների անսահմանափակ տեղաշարժը։

Հիշեցնենք՝ ԿԽՄԿ-ն հայտարարել էր, որ, չնայած համառ ջանքերին, ներկայումս իրենք չեն կարողանում օգնություն հասցնել Լաչինի միջանցքով և այլ ուղիներով՝ ներառյալ Աղդամը:

«Արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- նշել էին ԿԽՄԿ-ից։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ