27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Հայաստանից Արցախ ուղարկվող բեռնատարների թիվը 19 է. հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն. Վարդան Սարգսյան

ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն կուղարկի Արցախ։ Օգնության չափը 400 տոննա է։

«Դիմել ենք ՌԴ խաղաղապահ ուժերին՝ հումանիտար օգնությունը Լեռնային Ղարաբաղ առաքելու նպատակով», – լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ֊ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Նա ասաց, թե կարծում է, որ օգնությունը Արցախ հասցնելու հետ կապված խնդիր չի առաջնա։

Սարգսյանն ասաց, թե հումանիտար օգնության բեռները 19-ն են։ Բեռներում հիմնականում ալյուր է, ձեթ, մանկական սնունդ, մակարոնեղեն, առաջին անհրաժեշտության սննդամթերք։

Դեղորայք չկա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ